Եգիպտոսի նախագահը ներողություն է խնդրել իր երդմնակալության ժամանակ բռնաբարված կնոջից

09:59 • 12.06.14

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ներողություն է խնդրել մի կնոջից, ով սեռական բռնության է ենթարկվել իր երդմնակալության արարողության ժամանակ, հայտնում է Корреспондент-ը։

 

Երկրի ղեկավարն անձամբ այցելել է հիվանդանոց, որտեղ միջադեպից հետո գտնվում է կինը։ Աս Սիսին նշել է նաև, որ ներողություն է խնդրում իր երկրում յուրաքանչյուր կնոջից։

 

Եգիպտոսի նախագահի երդմնակալության ժամանակ՝ հունիսի 8-ին, մի քանի այլ կանայք նույնպես ենթարկվել էին սեռական բռնության։