Facebook-ն իր օգտատերերի համար կբացի վերջիններիս վրա հավաքած «դոսյեները». ԶԼՄ-ներ

23:10 • 12.06.14

Առաջիկա օրերին Facebook սոցիալական ցանցը մտադիր է իրազեկել, որ հնարավորություն է տալիս իր օգտատերերին՝ ծանոթանալ իրենց անձնական «դոսյեներին» և նույնիսկ՝ խմբագրել դրանք: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The New York Times-ին:


Ի՞նչու է Facebook-ն իր օգտատերերի մի մասին ցույց տալիս iPhone-ի համար նախատեսված նոր խաղերի անոնսները, իսկ մյուսներին՝ գովազդում դեպի Բերմուդներ էժան չվերթները:


Այն պարզ պատճառով, որ ցանցի ադմինիստրացիան վերլուծում է յուրաքանչյուր օգտատիրոջ շահն ու նախապատվությունները: Այդ վերլուծության հիման վրա էլ յուրաքանչյուրի համար հատուկ «դոսյե» է կազմվում, և ձևավորվում է նպատակային գովազդը:


Այժմ սեփական հետաքրքրությունների «դոսյեն» հնարավոր կլինի ո՛չ միայն տեսնել, այլև՝ խմբագրել: Ընդ որում՝ եթե օգտատերը չի ցանկանում որևէ գովազդ տեսնել իր պատին, նա կկարողանա տեղեկացնել, թե ինչ տեսակի մարքեթինգային հաղորդագրություններ է գերադասում տեսնել: