ԱՄԷ-ում կնոջն առաջին անգամ ռազմական օդաչուի որակավորում է տրվել
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները երկրի պատմության մեջ առաջին անգամ ռազմական օդաչուի որակավորում են տվել իգական սեռի ներկայացուցչի։
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, Մարիամ Հասան Սալեմ ալ Մանսուրին, բացի ԱՄԷ-ից, նաև Պարսից ծոցի երկրների կտրվածքով է առաջին կին ռազմական օդաչուն։
Աղբյուրը մանրամասնում է, որ 35-ամյա Մանսուրիին, ով կոչումով կապիտան է, վստահվել է F-16 Fighting Falcon ռազմական օդանավը։










