«Գազպրոմը» պատասխան հայց կներկայացնի Ստոկհոլմի արբիտրաժային դատարան` ընդդեմ «Նավթոգազի»

20:14 • 12.06.14

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը պատասխան հայց կներկայացնի Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Նավթոգազի»:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողներին՝ բացատրելով պատասխան հայտ ներկայացնելու իմաստը:


«Առաջին հերթին` դա, մատակարարված գազի դիմաց չկատարված վճարումներն են, այդ թվում՝ 2012-ի և 2013-ի համար»,- հավելել է Միլլերը:


Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Ռուսաստանը Կիևին բազմամյա բանակցությունների արդյունքում վերջապես 30 տոկոս զեղչ հատկացրեց գազի համար, որին ի լրումն՝ նաև 15 մլն դոլար` Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամից: