Իսպանիայում կանաչ գույնի շան ձագեր են ծնվել
Իսպանիայի Վալյադոլիդ շրջանում կանաչ գույնի շան ձագեր են ծնվել, հայտնում է Russia Today-ը:
Շան տերերը շոկի մեջ են ընկել, երբ տեսել են իրենց շան ձագերին: Մասնագետների համար սա ևս բացառիկ պրակտիկա է:
Կանաչ ձագերն ավելի փոքր ու թույլ են եղել, քան մնացածը: Ձագերից մեկը սատկել է, երկրորդը սկսել է փոխել գույնը:
Նախանցած տարի Բրիտանիայում կանաչ ձագ էր ունեցել լաբրադորը: Սակայն 10 օրից շունը փոխել էր գունավորումը:
Գիտնականների կարծիքով՝ գույնի նման փոփոխության պատճառ կարող է լինել ընկերքում պարունակվող նյութը:










