Իրաքի կանայք ինքնապաշտպանական ջոկատներ են ձևավորում

15:59 • 12.06.14

Ավելի քան 200 իրաքցի կանայք միացել են Դիյալա նահանգի ինքնապաշտպանական ուժերին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։ Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքով պայքարել Իրաք ներխուժած իսլամիստական խմբավորումների դեմ։

 

Ինքնապաշտպանական կանացի ստորաբաժանումների կմախքն «Իրաքի կանայք» շարժման անդամներն են։ Այն ստեղծվել է 2007թ.-ին, որպեսզի խանգարի կանանց և աղջիկներին ներառել ահաբեկչական խմբավորումների շարքերում։

 

Դիյալա նահանգը գտնվում է Բաղդադից հյուսիս-արևելք։ Այդ և հարևան շրջանների բնակիչները զգուշանում են զինյալ ահաբեկիչների հարձակումից, որոնք օրերս գրավել են Մոսուլ և Տիկրիտ քաղաքները, և այժմ շարժվում են Իրաքի մայրաքաղաքի ուղղությամբ։