Իրաքը խնդրել է Օբամային ավիահարված հասցնել գրոհայիններին
Իրաքի իշխանությունները դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ ահաբեկիչների դեմ պայքարում ամերիկյան անօդաչուներ կիրառելու հնարավորությունը դիտարկելու խնդրանքով, գրում է Корреспондент-ը։
Վարչակազմի աղբյուրի խոսքով՝ համապատասխան խնդրանքը հնչել է հունիսի 11-ին։ Այժմ նախագահի վարչակազմը քննարկում է Բաղդադին ռազմական օգնություն հատկացնելու մի շարք հնարավոր տարբերակներ, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
Հիշեցնենք, որ օրերս ահաբեկիչները հսկողության տակ են առել Իրաքի Մոսուլ քաղաքը։ Չորեքշաբթի իշխանությունները հայտնել են Տիկրիտ քաղաքի անկման մասին։ Հաղորդագրություններ են ստացվում Սամարրա քաղաքի շրջանում ընթացող մարտերի մասին։










