Հս. Կորեայի առաջնորդը քննադատել է օդերևութաբանական ծառայությանը՝ եղանակի ոչ ստույգ կանխատեսումների համար
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը քննադատել է երկրի օդերևութաբանական ծառայությանը՝ եղանակի ոչ ստույգ կանխատեսումների համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Շատ կանխատեսումներ ստույգ չեն, օդերևութաբանական հետազոտությունները դրված չեն ժամանակակից և գիտական հենքի վրա»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը:
Հիդրոօդերևութաբանական ծառայություն կատարած իր այցի ժամանակ Կիմ Չեն Ընը կոչ է արել բարելավել աշխատանքը և օգտագործել ժամանակակից սարքավորումներ:
ԿԺԴՀ-ի առաջնորդն ընդգծել է, որ օդերևութաբանների աշխատանքը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա։










