Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր հիացմունքն է հայտնել Պուտինին

11:27 • 12.06.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական հեռագիր է հղել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցի։

 

«Նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ ռուս ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել երկրի անվտանգության ապահովման և կայունության, տնտեսության արդիականացման, պաշտպանության ամրապնդման գործում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Կիմ Չեն Ընի կարծիքով՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները «շարունակում են ընդլայնվել և զարգանալ՝ ի շահ ժողովուրդների»։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների կապը «կշարունակի է՛լ ավելի ամրապնդվել՝ երկու կողմերի միջև ստորագրված համատեղ փաստաթղթերի համաձայն»։