Լոնդոնի քաղաքապետը համաձայնել է իր վրա փորձել ոստիկանության կողմից օգտագործվող ջրաշիթերը

01:29 • 12.06.14

Մեծ Բրիտանիայի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է իր վրա փորձարկել ոստիկանական գործողությունների ժամանակ օգտագործվող ջրաշիթերը, որպեսզի ապացուցի վերջիններիս անվտանգ լինելու փաստը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով հունիսի 11-ին Լոնդոնի քաղաքապետի՝ LCB ռադիոկայանին տված հարցազրույցին:


Քաղաքապետը նաև նշել է, որ պատրաստ է իր վրա փորձարկել ջրային թնդանոթների ազդեցությունը, որոնք նա հանձնարարել է ձեռք բերել: