Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության իշխանությունները բնակիչներին թույլ կտան ՌԴ քաղաքացիություն ստանալ

18:17 • 12.06.14

Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության իշխանությունները մտադիր են բնակիչներին թույլ տալ ՌԴ քաղաքացիություն ստանալ և աջակցելու են ռուսական անձնագրեր ստանալու հարցում։
 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է ինքնահռչակ հանրապետության կայքը։

 

Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում հակակառավարական ակցիաները սկսվել էին 2014թ.-ի փետրվարի վերջին։ Դրանք պայմանավորված էին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխության հանդեպ դժգոհությամբ և Գերագույն ռադայի կողմից Մայրենի լեզվի մասին օրենքը փոխելու ցանկությամբ, որով ռուսաց լեզուն զրկվելու էր տարածաշրջանային լեզվի կարգավիճակից։