Դավութօղլուն խոստացել է ազատել Մոսուլում պատանդ վերցված թուրքերին, որոնց թիվն անցնում է 100-ը

14:00 • 12.06.14

Անկարան ցանկացած միջոցով կազատի Մոսուլում (Իրաք) գերի վերցված իր քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է TRT Haber-ը։
 

«Ոչ ոք իրավունք չունի չարաշահել մեր համբերությունը»,-ասել է նա։

Նախարարը նաև հավելել է, թե իրենք թույլ չեն տա, որ Թուրքիայի քաղաքացիները տուժեն ահաբեկչական խմբավորումների պատճառով։

 

Հիշեցնենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները չէին կարողացել լքել քաղաքը՝ զինյալ ահաբեկիչների գրավման պահին։ Դրանից հետո Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, որ հարձակում է իրականացվել հյուպատոսարանի վրա, և 48 թուրք աշխատակիցներ գերեվարվել են։


Ըստ տարածված տեղեկությունների՝ պատանդ վերցվածների թվում է նաև Թուրքիայի հյուպատոսը։
 

Տարբեր տեղեկություններով՝ Մոսուլում առևանգված թուրքերի թիվն անցնում է 100-ը։