Նորվեգիայի բանտն աշխարհի ամենահարմարավետ բանտն է ճանաչվել
Հանցագործները, որոնց սեփական երկրում երկարատև բանտարկություն է սպառնում, նախընտրում են փախչել Նորվեգիա, որպեսզի պատիժն այնտեղ կրեն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Российская газета»-ին:
Օտարերկրացիները, նույնիսկ եթե նրանք Նորվեգիա են ժամանել ապօրինի ճանապարհով, օգտվում են նույն իրավունքներից, ինչ նորվեգացիները:
Նորվեգիայի բանտային ծառայության տվյալների համաձայն՝ ներկա պահին երկրի տեղական բանտերում օտարերկրյա կալանավորների թիվը 34.2 % է կազմում: Օտարերկյա բանտարկյալների թիվը Նորվեգիայի բանտերում վերջին 14 տարվա ընթացքում քառապատկվել է:
Քրեակատարողական հիմնարկում բանտարկյալների տրամադրության տակ են գտնվում ինտերնետ հասանելիությամբ համակարգիչները, գրադարանները, հեռախոսներ, առողջապահական ծառայությունը, իսկ երբեմն նույնիսկ՝ գրպանի համար տրամադրովող դրամ:
Հարմարավետության մակարդակով բանտը մոտենում է ամառային երիտասարդական ճամբարներին:










