Ամերիկյան անօդաչու սարքը Պակիստանում 16 գրոհային է սպանել

08:49 • 12.06.14

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը 16 գրոհային է սպանել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հյուսիսային Վազիրիստան շրջանի տարածքում, տեղեկացնում է kommersant.ru-ն:


Անօդաչու սարքը, ընդհանուր առմամբ, երկու հարձակում է իրականացրել Դարգա Մանդի գյուղի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերի վրա:


Առաջին հարվածը եղել է չորեքշաբթի երեկոյան, որի ժամանակ սպանվել է զինված խմբավորումների վեց ներկայացուցիչ: Մի քանի ժամ անց՝ խմբավորման մնացած անդամները վերադարձել են, որպեսզի վերցնեն սպանվածների մարմինները, ինչպես նաև ստուգեն, թե արդյոք կան վիրավորներ: Այդ պահին հասցվել է երկրորդ հարվածը, որը սպանել է ևս տասը գրոհային: