ԱԺ–ն ավարտեց 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ հիմնի հնչյունների ներքո այսօր ավարտեց 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը:
Մինչ այդ բացակա պատգամավորները շտապեցին ԱԺ նիստերի դահլիճ, հոտնկայս՝ հիմնի ներքո հայտարարելու օրենսդրական աշխատանքների ավարտը։ Նրանցից ոմանք երգում էին հիմնը՝ մասնավորապես Շուշան Պետ8ոսյանը, Մարգարիտ Եսայանը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրաժեշտ տալ չշտապեց՝ հիշեցնելով, որ առաջիկայում արտահերթ նստաշրջան է հայտարարված։ «Ցտեսություն, մինչև արտահերթ նստաշրջան»,- ասաց նա։










