Բրեդ Փիթը միացել է Ջոլիին՝ հակամարտության գոտիներում կանանց բռնաբարության դեմ արշավի շրջանակներում (լուսանկարներ)
Հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկը՝ Բրեդ Փիթը, ով վերջերս ամերիկյան հեղինակավոր ամսագրերից մեկի կողմից ներառվել է բոլոր ժամանակների 25 ամենագեղեցիկ տղամարդկանց ցանկում, միացել է իր քաղաքացիական կնոջը՝ Անջելինա Ջոլիին՝ հակամարտության գոտիներում կանանց բռնաբարության դեմ ուղղված արշավի շրջանակներում։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, արդեն 3-րդ օրն է, ինչ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Ջոլիի ու Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգի մասնակցությամբ ընթանում է միջազգային համաժողով, որն ուղղված է հակամարտության գոտիներում կանանց դեմ սեռական բնույթի բռնությունները կանխելու թեմային։

Նշվում է, որ լրագրողների համար անակնկալ է եղել է Հեյգի ու Ջոլիի կողքին սիրված դերասանին տեսնելը։ Նրանք երեքով մտնելով լոնդոնյան ExCeL սրահ, որտեղ անցկացվում է համաժողովը, թույլ են տվել, որպեսզի լրագրողները լուսանկարեն իրենց։

Աղբյուրը հավելում է, որ համաժողովին մասնակցում են դիվանագետներ, պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ աշխարհի 100-ից ավելի երկրներից։



Համաժողովի նախորդ օրը


















