Բարևներ Փսակիից. ԱՄՆ-ն Ռուսաստանի օրը շնորհավորել է՝ բարև հղելով «սիրված» ամերիկացի պաշտոնյայի կողմից

11:19 • 12.06.14

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա՝ գլխավոր պետական տոնի առիթով և կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի անունից բարև փոխանցել, հայտնում է Russia Today-ը:

 

«Ջեն Փսակին խնդրել է բոլորին բարևել: Շնորհավո՛ր Ռուսաստանի օրը», - Twitter-ում գրել է Փսակիի տեղակալ Մարի Հարֆը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Փսակին, իր բազմանշանակ ու երբեմն անհեթեթ հայտարարությունների բերումով, վերջին շրջանում ռուսաստանյան ԶԼՄ-ների և բլոգերների կողմից ակտիվորեն քննարկվող կերպար է: