Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանների անձնակազմը գործադուլ է սկսել Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը

08:23 • 12.06.14

Ռիո դե Ժանեյրոյի երեք օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են սկսել Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Գործադուլը կանդրադառնա «Գալեան» միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որը առաջնության ժամանակ պետք է դառնա երկրի գլխավոր օդային դարպասներից մեկը:


Բողոքի ակցիան կազդի նաև «Սանտոն-Դյումոն» օդանավակայանի աշխատանքի վրա, որը սպասարկում է ներքին չվերթները, այդ թվում է Սան-Պաուլու, որտեղ հինգշաբթի օրը կկայանա առաջնության առաջին խաղը:


Օդանավակայանների աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիությունները պահանջում են աշխատավարձի բարձրացում առնվազն 5,6 տոկոսով և ֆուտբոլային առաջնության անցկացման հետ կապված հատուկ բոնուսների վճարում:


Գործադուլի առաջին փուլի ընթացքում մեկ օրվա ընթացքում աշխատանքի դուրս չի գա ցամաքային տեխնիկական անձնակազմի յուրաքանչյուր հինգերորդ աշխատակիցը: Եթե ցուցարարների թիվը ավելի բարձր լինի, ապա աշխատանքային վեճերի հարցերով դատարանի որոշումով արհմիություններին կսպառնա 22,4 հազար դոլար տուգանք:


Բրազիլիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը հայտնել է, որ կհետևի իրավիճակի զարգացմանը և կպատրաստի աշխատանքի հատուկ պլան տրանսպորտային խնդիրների առաջացման դեպքում: