Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցուցարարները բողոքում են զուգարանների բացակայության դեմ
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք բողոքի են դուրս եկել Յոհանեսբուրգի արվարձանում՝ զուգարանների քիչ լինելու դեմ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ցուցարարներին ցրելու համար իրավապահները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Ոստիկանները պարզաբանել են, որ ցուցարարները հանել են իրենց տաբատներն ու հետույքներն են ցույց տվել անցնող մեքենաներին։
Մոտ 300 տներ ջրահեռացման համակարգին հասանելիություն չունենալու պատճառով զուգարաններ չունեն և ստիպված դույլեր են օգտագործում։
Անցյալ տարի Հարավաֆրիկյան Հանրապետության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հայտարարել էր, թե պահպանվող «դույլային համակարգը» մարդու իրավունքների խախտում է համարվում։










