Կրակոցներ Շանթի գործով դատից առաջ. երիտասարդը վիրավորել է մի քանի ոստիկանի. News.am (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար» Շանթ Հարությունյանի գործով այսօր մեկնարկելիք դատական նիստից առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մի երիտասարդ կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի», այս մասին տեղեկացնում է News.am–ը։
Ոստիկանները մոտեցել են նրան, փորձել են իջեցնել մեքենայից, սակայն երիտասարդը հանել է զենքը ու սկսեց կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։
Մանրամասները՝ այստեղ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am–ին ասացին, որ տեղեկություն չունեն միջադեպի մասին։










