Կրակոցներ ամերիկյան եկեղեցում. հոգևորականներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

14:13 • 12.06.14

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի մայրաքաղաք Ֆինիքսում՝ կաթոլիկ եկեղեցիներից մեկում, տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ հոգևորական է սպանվել, ևս մեկը ծանր վիճակում է, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով CNN-ին, որն էլ վկայակոչում է տեղի իշխանությունների հաղորդագրությունը:

 

Ոստիկանական բաժանմունք է զանգահարել եկեղեցում աշխատող մի կին:

 

Ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել են երկու ծանր վիրավոր հոգևորականի: Նրանցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

 

Ինչպես պարզվել է՝ հարձակվողներն առևանգել են եկեղեցուն պատկանող 2003 թվականի արտադրության կանաչ Mazda Tribute մեքենան։ Շուտով ավտոմեքենան գտնվել է հանցագործության վայրի մոտակայքում, սակայն հանցագործները դեռ ազատության մեջ են: