Տիմոշենկոն, հնարավոր է, համագործակցել է հանցավոր աշխարհի հետ. WikiLeaks
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, հնարավոր է, համագործակցել է քրեական հեղինակություն Սեմյոն Մոգիլևիչի հետ, ասված է WikiLeaks սկանդալային կայքի նյութերում, գրում է Взгляд-ը:
Կիևում ԱՄՆ դեսպանի հաղորդագրության մեջ, որն ուղղվել է Վաշինգտոն 2006 թվականի ապրիլի 14-ին, ասվում է, որ Տիմոշենկոն կարող է կապված լինել Ուկրաինայի կազմակերպված հանցավորության հետ:
ԱՄՆ դեսպանատունը մատնանշում է «Ուկրաինսկայա պրավդա» լրատվական կայքը, որը հայտնել էր Տիմոշենկոյի այն ժամանակվա գործընկերներ Ալեքսանդր Տուրչինովի և Անդրեյ Կոժեմյակինի կողմից Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերում Մոգիլևիչի մասին տեղեկությունների անօրինական ոչնչացման մասին:
«Մարտի 16-ի հոդվածում, Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրներին հղումով, ասվում է, որ տեղեկությունը կարող է ոչնչացված լինել, քանի որ այնտեղ կան Տիմոշենկոյի մրցակիցների, ինչպիսիք են, օրինակ, Պյոտր Պորոշենկոն, հեռախոսազրույցներն անօրինաբար գաղտնալսելու կամ Մոգիլևիչի և Տիմոշենկոյի միջև ստվերային գործարքների մասին ապացույցներ»,- հաղորդում է WikiLeaks-ը։










