Մոսուլի թուրքական հյուպատոսարանի պատանդ վերցված աշխատակիցներն ազատ են արձակվել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորումն ազատ է արձակել Մոսուլում գերի վերցրած թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։
Թերթի տվյալներով՝ ներկայում պատանդներին փոխանցելու աշխատանքներ են իրականացվում, և օրվա ընթացքում բոլոր գերիները կվերադարձվեն Թուրքիա։
Երկու օր առաջ Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված զինյալները ներխուժել էին Թուրքիայի հյուպատոսարան և պատանդ էին վերցրել 48 աշխատակցի, այդ թվում՝ հյուպատոսին։
Իրավիճակն Իրաքում կտրուկ սրվել է անցյալ շաբաթ։ Բախումների հետևանքով իսլամիստները գրավել են Մոսուլ քաղաքը, և քաղաքի կես միլիոնից ավելի բնակիչներ ստիպված են եղել լքել այն։
Զինյալները հայտարարել են Բաղդադը գրավելու ցանկության մասին։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել էր, որ իրենք կանեն հնարավոր ամեն ինչ՝ թուրք պատանդներին ազատ արձակելու համար։










