ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրաքին՝ քաղաքներ գրավող իսլամիստների դեմ պայքարում

12:26 • 12.06.14

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Իրաքին՝ Տիկրիտ և Մոսուլ քաղաքները գրաված իսլամիստների դեմ պայքարում, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:

 

Համապատասխան խնդրանքով ԱՄՆ-ին ավելի վաղ դիմել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել էր զինյալների հարձակումն Իրաքի քաղաքների վրա:

ՄԱԿ-ում անհանգստացած են Մոսուլի շուրջ ստեղծված հումանիտար վիճակով, որտեղից մոտ կես միլիոն մարդ է փախել, այդ թվում՝ 6 տասնյակ հայ ընտանիք:

 

Այսօր ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ նախօրեին հարձակում սկսած զինյալների հաջորդ թիրախը Բաղդադն է։