«Նավակ ճոճողին» բերման ենթարկելու առթիվ կատարվում է հետաքննություն. Ոստիկանություն
Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (Նավակ ճոճող) Երևանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման են ենթարկել գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից:
Գործով այս պահին կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Վիլեն Գաբրիելյանն այսօր Աֆրիկյանների տան շրջակայքով տեղադրված թիթեղյա պարսպի վրա փորձել էր գրել՝ «չեք քանդելու», և հենց այդ պահին ոստիկանները նրան բերման են ենթարկել:










