Անհետացած Boeing ինքնաթիռի ուղևորների հարազատներին փոխհատուցում են վճարում
Վեց ընտանիք Մալայզիայից և մեկ ընտանիք Չինաստանից Malaysia Airlines ազգային ավիաընկերության ապահովագրողից 50.000-ական դոլար են ստացել՝ որպես փոխհատուցում անհետացած Boeing 777 ինքնաթիռի ուղևորների ընտանիքի անդամներին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Star Online-ին։
Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համզա Զայնուդին հայտարարել է, որ նման վճարումներ կստանան ինքնաթիռի անձնակազմի անդամների և 239 ուղևորների ընտանիքների անդամները։ Նրա խոսքով, վերջնական հաշվարկը կարվի ինքնաթիռի անհետացման վերաբերյալ հարցի փակումից հետո։
Կուալա Լումպուր-Պեկին ուղղությամբ թռիչք իրականացնող Boeing 777 ինքնաթիռն անհետացել էր մարտի 8-ին։ Օդանավում գտնվել է մոտ 240 մարդ։ Ինքնաթիռը մինչ օրս չի հայտնաբերվել։










