Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ տեղի ունեցած ակցիաները՝ լուսանկարներով
Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը՝ հունիսի 12-ին, շարունակվել են առաջնության անցկացման դեմ բողոքի ակցիաները, գրում է bigpicture.ru-ն:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ ոստիկանությունն ի պատասխան, կիրառելով արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ, ցրել է բողոքի ակցիան: Բախումների ժամանակ վնասվածք է ստացել հինգ մարդ:
Բրազիլացիները կարծում են, որ առաջնության անցկացումը չափազանց ծախսատար է եղել: Նրանց կարծիքով՝ ծախսված գումարները կարելի էր ուղղել ավելի կարևոր գործերի: Տարբեր տվյալներով՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար բրազիլական իշխանությունները ծախսել են մոտ 11 միլիարդ դոլար:


























