Չինաստանի դպրոցներից մեկում տարօրինակ մարզանք են անցկացնում՝ ստիպելով երեխաներին՝ խեղդվելու փորձառություն ձեռք բերել (լուսանկար)

00:37 • 13.06.14

Չինաստանի հանհրակրթական դպրոցներից մեկի 70 աշակերտ վերջերս մասնակցել է վիճահարույց դասընթացի, որի ժամանակ նրանք ստիպված էին գլխով ընկղմվել ջրով լի լվացարանների կամ դույլերի մեջ՝ խեղդվելու փորձառություն ձեռք բերելու համար:


Ինչպես գրում է Oddity Central-ը՝ Հենան նահանգի դպրոցներից մեկը գտնվում է գետի մոտկայքում, որտեղ երեխաները հաճախ խաղում և զովանում են ամռան ամիսներին: Այսպիսով՝ դպրոցի ղեկավարությունը որոշել է, որ երեխաների համար ավելի լավ կլինի, որ իրենք զգան, թե ինչպիսին է խեղդվելու զգացողությունը անվտանգ պայմաններում, քան՝ իրականում դրան բախվելիս:


Վերջերս տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երեխաները շարքերով կանգնած՝ գլուխները մտցնում ջրով լի տարաների մեջ՝ ուսուցչի ցուցումների համաձայն: Դպրոցի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ կրթական հաստատությունը հուսով է, որ նման փորձառությունը կստիպի երեխաներին՝ հասկանալ գետի մոտակայքում խաղալու վտանգի մեծությունն ու ետ կպահի նրանց միայնակ այնտեղ գնալուց: