Տավուշի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշի, վարորդը մահացել է
12:39 • 13.06.14
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի ճանապարհին հունիսի 12-ին, ժամը 09.30-ի սահմաններում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել արգելապատնեշի: Վարորդը` 1960 թ. ծնված Աշոտ Թիրաբյանը, մահացած վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Placeholder










