eBay-ում ռուսական գազ է վաճառքի հանվել

18:05 • 13.06.14

Առցանց վաճառքի eBay կայքում վաճառքի է հանվել 1000 խորանարդ մետր ռուսական գազ։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն,  սկզբնական գինը 1 դոլար է։

 

«Նման ցածր սակագինը կարող է հրապուրիչ լինել անգամ Ուկրաինայի համար»,- գրում է անանուն վաճառողը։
 

Գազի առաքման գինը, որը, համաձայն հայտարարության, գտնվում է ռուսական Հեռավոր Արևելքում, 500 դոլար է։

Գինը, որով գնորդը կարող է անմիջապես ստանալ գազը՝ առանց աճուրդը շարունակելու, նշված է 267 դոլար։

«Գազպրոմ» ընկերության հետ վերջին բանակցությունների ընթացքում հենց այդ գինն էր առաջարկում Կիևը։

 

Մասնագետները վաճառքի հայտարարությունը կատակ են որակում, քանի որ խոսքը հենց բնական գազի մասին է, և գնորդին կարող է հասնել միայն գազատարի միջոցով։