Եգիպտոսը խնդրել է YouTube-ին հեռացնել Սիսիի երդմնակալության ժամանակ բռնաբարված կնոջ տեսանյութը

15:48 • 13.06.14

Եգիպտոսի իշխանությունները դիմել են հանրահայտ YouTube ժամանցային կայքին՝ խնդրելով կայքի տնօրինությանը հեռացնել երկրի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի երդմնակալության ժամանակ բռնաբարված կնոջ տեսանյութը։

 

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են բռնաբարված մերկ կնոջը քարշ տալիս մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակով։


Տհաճ միջադեպը տեղի է ունեցել այս կիրակի, երբ հազարավոր եգիպտոսցիներ մասնակցել են նորընտիր նախագահի երդմնակալության առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

 

Համացանցում ներբեռնվելուց հետո սկանդալային տեսանյութը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն եգիպտական, այլև միջազգային մեդիադաշտում։ Հայտնի է, որ իրավապահներն արդեն 15-49 տարեկան 7 տղամարդու են ձերբակալել բռնաբարության իրականացման կասկածանքով։