Էյֆելյան աշտարակը փակվել է զբոսաշրջիկների համար

17:42 • 13.06.14

Փարիզում զբոսաշրջիկների համար փակվել է քաղաքի ու երկրի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Le Figaro-ին հղումով։

 

Նշվում է, որ պատճառն անվտանգության աշխատակիցների գործադուլն է։ Նրանք աշխատավարձերի բարձրացում են պահանջում, ինչպես նաև ցանկանում են, որ գիշերային ժամերին իրենց տրանսպորտային ծախսերը փոխհատուցվեն։

 

SETE ընկերությունը, որը զբաղվում է աշտարակի հետ կապված հարցերով, տեղեկացված չի եղել գործադուլի մասին և ցավում է, որ գործադուլի պատճառով խախտվել են զբոսաշրջիկների պլանները։