FIFA-ն 330 եվրոյով գոյություն չունեցող տեղերի տոմսեր է վաճառել

11:30 • 13.06.14

Ֆուտբոլի որոշ երկրպագուներ, որոնք 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղի տոմսեր էին գնել, չեն գտել տոմսերում նշված տեղերը Սան Պաուլոյի «Կորինտանս արենա» մարզադաշտում: Այդ մասին հայտարարել է առաջնության Twitter-ի պաշտոնական էջը, գրում է korrespondent.net-ը:

 

Ենթադրյալ աթոռների փոխարեն եղել են դատարկ տեղեր, և երկրպագուները, ովքեր գնել էին ամենաթանկ կատեգորիայի տոմսեր, ստիպված են եղել հետևել Բրազիլիա- Խորվաթիա խաղին բետոնե սալիկների վրա նստած:


«Գոյություն չունեցող» տեղերի տոմսերի արժեքը եղել է 990 բրազիլական ռեալ կամ 330 եվրո: