Գերմանիան 20.000 փախստական կընդունի Սիրիայից

09:05 • 13.06.14

Գերմանիան ավելի շատ սիրիացի փախստականներ կընդունի։ Գերմանիայի ներքին գործերի դաշնային և շրջանային նախարարների համաժողովի ընթացքում որոշվել է ավելացնել փախստականների թիվը մինչև 20.000 մարդ։ Այդպիսով, երկիրը կընդունի 2 անգամ շատ փախստականներ, քան նախատեսվում էր նախկինում, գրում է Deutsche Welle-ն։


«Գերմանիան կատարում է իր մարդասիրական պարտականությունները»,- ասել է ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերան։
Նախարարը նշել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիան ընդունել է 40.000 փախստական։

Դա ավելի շատ է, քան մեկ այլ երկիր ԵՄ-ում։ Համաժողովի ներկայիս որոշումը դե Մեզյերեն անվանել է «որոշիչ ազդանշան շատ եվրոպական երկրների համար, որպեսզի նրանք իրենց վրա ավելի շատ պարտականություններ վերցնեն, քան նախկինում»։


Փախստականների նոր խմբի ծախսերն իր վրա է վերցնում դաշնային կառավարությունը։ Շրջաններն իրենց վրա կվերցնեն այն սիրիացիների բժշկական ծախսերի վճարումները, որոնք Գերմանիայում ապաստան են փնտրում իրենց ընտանիքի անդամների համար։ Միայն շատ քիչ սիրիացի ընտանիքներ են ունակ վճարել իրենց մտերիմների ֆիզիկական և հոգեբանական վերականգնման ծախսերը։