Հնդիկ նախարարներին արգելել են ԱԱ 2014-ին մեկնել պետության հաշվին

23:43 • 13.06.14

Հնդկաստանի Գոա նահանգի կառավարությունը մերժել է ֆինանսավորել տեղի նախարարների ճանապարհորդությունը Բրազիլիա՝ մասնակցելու ԱԱ 2014-ին:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ The Indian Express-ին հղումով, կառավարությունն ուղևորությունը չափազանց թանկարժեք է համարել և կոչ է արել վարչապետին՝ «դադարեցնել տոնախմբությունը»:


ԶԼՄ-ներում այս տեղեկության հայտնվելուց հետո նախարարներն ստիպված են եղել իրենք իրենց հաշվին կազմակերպել ուղևորությունը:


«Մենք որոշել են մեկնել Բրազիլիա մեր հաշվին: Մենք չենք ուզում գանձարանից գումար վերցնել և հոգս հանդիսանալ պետության համար»,- ասել է քաղաքական գործիչներից մեկը: