Իրաքում 16 վրացի է առևանգվել

14:54 • 13.06.14

Իրաքում զինյալները 16 վրացու են առևանգել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։


Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։


Առևանգման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
 

Կոլվիլի խոսքով՝ Իրաքում քաղաքների գրավման ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել։