Երևանի Ս. Խանզադյան փողոցում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

17:10 • 13.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 13-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: