Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ
Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է երկրի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած հեռախոսազրույցի մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտգործնախարարության կայքին:
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է ուկրաինացի որբերի հետ կապված իրավիճակը, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում:
«Անդրեյ Դեշիցան ռուսական կողմի առաջ պահանջ է դրել՝ անհապաղ թույլ տալ երեխաների վերադարձը տուն և չխոչընդոտել Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին ուղեկցել երեխաներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել Ռուսաստանում ուկրաինացի որբերի գտնվելու մասին տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Դոնեցկում անհայտ անձինք առևանգել են Դնեպրոպետրովսկի շրջան ուղևորվող ավտոբուսը, որում եղել է 25 երեխա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 16 երեխա գտնվում է Ռուսաստանի Ռոստովի շրջանի տարածքում։










