Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը՝ լուսանկարներով
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ կայացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը, որը տևել է մոտ մեկուկես ժամ։ Գունագեղ հագուստներով պարողները «Կորինտիանս Արենա» մարզադաշտում ցուցադրել են երկրպագուներին և միլիարդավոր հեռուստադիտողների իրենց երկրի արևադարձային անտառների ողջ հարստությունն ու զանազանությունը, պատմել երկրի պատմությունը և թեժացրել երեկոն սամբայի և ռումբայի ռիթմերի ներքո, գրում է Комсомольская правда-ն։
Միջոցառման ամենասպասելի հյուրը, իհարկե, եղել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով ռեփեր Պիտբուլի և երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ կատարել է առաջնության պաշտոնական հիմնը՝ «We Are One (Ole Ola)» հիթը։
Բեմում գտնվող հսկայական ֆուտբոլային գնդակը հանկարծակի բացվել է, որի միջից էլ հայտնվել են կատարողները, որոնք բավականին հայտնի են Լատինական Ամերիկայում։























































