Ուկրաինական Լուգանսկ քաղաքում օդանավակայան է այրվում

18:41 • 13.06.14

Ուկրաինայի Լուգանսկի շրջանում օդանավակայան է բռնկվել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ УНН գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է միջադեպի ականատեսներին:


Ինչպես գրում է պարբերականը՝ ականատեսների խոսքով՝ քաղաքում մարտեր են սկսվել:


«Օդանավակայանի շենքից ծուխ է դուրս գալիս: Կրակահերթ է բացվել, որը չի դադարում 10 րոպե շարունակ»,- հաղորդել են ականատեսները:


Ավելի վաղ Լուգանսկի հայտնել էին, որ իրենց հաջողվել է կրակ բացել ուկրաինական տրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ: