Ճամայկայում կթույլատրվի մարիխուանա պահել՝ կրոնական, գիտական և բժշկական նպատակներով
Ճամայկայի կառավարությունը հայտարարել է թմրանյութերի ոլորտում օրենսդրության բարեփոխումների մասին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով BBC-ին:
Նոր կանոնները դիտվում են որպես ռաստաֆարական համայնքի հաղթանակ, որի համար մարիխուանա ծխելը սուրբ ծես է:
Մասնավորապես, առաջարկվում է օրինականացնել կրոնական, գիտական և բժշկական նպատակներով մարիխուանա պահելը:
Մյուս դեպքերում դա կդիտվի որպես մանր իրավախախտում, այլ ոչ քրեական հանցագործություն:
Արդարադատության նախարար Մարկ Գոլդինգը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի խելամիտ մոտեցում են Ճամայկայում առկա թմրանյութերի խնդրին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ օրինական ճանապարհով մարիխուանա աճեցնել մտադիր են Չեխիայում:
Այդպես Չեխիայի ղեղամիջոցների հսկողության գծով պետական հանձնաժողովը կհայտարարի մարիխուանա աճեցնելու արտոնագրի տրամադրման առաջին տենդերը։










