Արսեն Ավակովը հայտարարել է Մարիուպոլում հատուկ գործողության ակտիվ փուլ սկսելու մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ ուժայիններին հաջողվել է հսկողության տակ առնել Մարիուպոլում անջատողականների բոլոր առանցքային հենակետերը, գրում է gazeta.ru-ն:
«Ոչնչացվել է զրահապատ մեքենա, ոչնչացվել են ահաբեկիչների դիպուկահարների կետերը: Ահաբեկիչների կողմից կորուստները մեծ են: Մեր կողմից կորուստներ չկան, երկու զինվոր վիրավորվել է: Գործողությունը շարունակվում է»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոն հայտնել էր, որ Մարիուպոլում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 5 անջատողական:










