Ուկրաինացի ուժայինները գրավել են Մարիուպոլը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուկրաինացի ուժայիններն իրենց հսկողության տակ են առել Դոնեցկի շրջանում գտնվող Մարիուպոլ քաղաքը։
Ինչպես նշում է Газета-ն, Ավակովը սոցկայքի իր էջում մասնավորապես գրել է.«Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքին ծածանվում է ուկրաինական դրոշը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ուժայիններին հաջողվել է գրավել Մարիուպոլում անջատողականների բոլոր առանցքային հենակետերը։ Հաղորդվել է նաև 5 ռուսամետ անջատողականի մահվան դեպքի մասին։










