ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է 70-ամյակը (լուսանկարներ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր նշում է իր 70-ամյակը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով ֆոտոշարք և անդրադառնալով գործչի կարիերային:
Բան Կի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2006-ի հոկտեմբերին: Նա այդ կառույցի 8-րդ ղեկավարն է:
2011-ին նա վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով:
Նա իր գործունեության հիմնական ուղղություններ է հռչակել ՄԱԿ-ի արդյունավետության մեծացումը, դրա անդամների միջև վտահության վերածնունդը և ՄԱԿ-ի ռեսուրսների խնայողական օգտագործումը:
Ի թիվս մի շարք նախաձեռնությունների՝ Բան Կի Մունի օրոք Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը կապիտալ նորոգում է անցել՝ առաջին անգամ 1951-ից ի վեր:




















