Ըստ Ռեգինա ութոտնուկի՝ Գերմանիա-Պորտուգալիա խաղը կավարտվի Գերմանիայի հաղթանակով

15:00 • 13.06.14

Նորություն չէ, որ մարզական կարևոր միջոցառումներից առաջ ի հայտ են գալիս տարբեր տեսակի կենդանիներ, որոնք մարզական կանխատեսումներ են անում հանդիպման ելքի վերաբերյալ։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, Ռեգինա անունով ութոտնուկը, որը բնակվում է բեռլինյան Aqua Dom օկեանարիումում, զբաղվել է Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վերաբերյալ կանխատեսումներով։

 

Ըստ ծովային կենդանու՝ Գերմանիա-Պորտուգալիա խաղը կավարտվի Գերմանիայի հաղթանակով (հունիսի 16-ին)։ Ութոտնուկի ակվարիումում տեղադրվել է սնունդով լի 2 տարա, որից մեկի վրա եղել է Գերմանիայի, իսկ մյուսի վրա՝ Պորտուգալիայի դրոշը։ Ռեգինան նախապատվությունը տվել է Գերմանիայի դրոշով տարային, ինչը դիտվում է որպես հաղթանակի կանխատեսում այդ երկրի ազգային հավաքականի համար։