Պորոշենկոն հանձնարարել է Դոնեցկի մարզպետարանը ժամանակավորապես տեղափոխել Մարիուպոլ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզպետ Սերգեյ Տարուտային հանձնարարել է մարզպետարանը ժամանակավորապես տեղափոխել Մարիուպոլ։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինացի զինծառայողների հերոսության շնորհիվ Մարիուպոլում իրավիճակը կայունացել է։ Դրանով պայմանավորված՝ մենք նպատակահարմար ենք համարում Դոնեցկի մարզպետարանը տեղափոխել այնտեղ»,-ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ նոր վայրում Դոնեցկի վարչակազմի ղեկավարն ու ծառայողները պետք է գործի անցնեն արդեն այսօրվանից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուկրաինացի ուժայիններն իրենց հսկողության տակ են առել Դոնեցկի շրջանում գտնվող Մարիուպոլ քաղաքը։










