Պուտինը Ջորջ Բուշ-ավագին ծննդյան 90-ամյակի առթիվ նվեր է արել
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի պարաշյուտով թռիչքը նրա ծննդյան 90-ամյակի օրվա միակ հատուկ մասը չի եղել։
Բուշ-ավագը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է հեռախոսազանգ և նվեր, ասել է նախկին նախագահի խոսնակ Ջիմ ՄքԳրեթը, փոխանցում է Business Insider-ը։
«Այո, նրանք զրուցել են, նախագահ Պուտինը նաև դիմանկար է նվիրել։ Դա նախագահ Բուշի դիմանկարն է, որտեղ նա սպիտակ համազգեստով երիտասարդ նավաստի է»,- նշել է խոսնակը։
Դիմանկարի հեղինակը ռուս ժամանակակից նկարիչ Իլյա Գլազունովն է։
Twitter-ում Կրեմլի անգլալեզու պաշտոնական էջում նույնպես շնորհավորական գրառում է արվել՝ «Վլադիմիր Պուտինը շնորհավորում է Ջորջ Բուշ-ավագին 90-ամյա հոբելյանի կապակցությամբ»։










