Կալիֆոռնիայի ափերի մոտ ռուսական ռազմական օդանավեր են նկատվել

09:28 • 13.06.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի մոտ ռուսական ռմբակոծիչներ են նկատվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ուժային կառույցներին:

Ըստ ամերիկյան կողմի՝ շաբաթվա ընթացքում երկու ՏՈՒ - 95 օդանավեր են անցել ԱՄՆ-ի արևմտյան սահմանի մոտով՝ 50 կմ հեռավորությամբ:



Նրանց պետական պատկանելությունը պարզել են օդ բարձրացված ամերիկյան կործանիչները: Շեշտվում է, որ ռմբակոծիչները չեն խախտել ԱՄՆ-ի օդային տարածքը:

 

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս միջադեպի առնչությամբ Վաշինգտոնը պահանջներ կներկայացնի Մոսկվային, թե ոչ: