Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

20:14 • 13.06.14

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: