Եվրահանձնաժողովը «Հարավային հոսքի» աշխատանքների դադարեցումը բացատրել է ՌԴ-ի՝ ԱՀԿ ներկայացրած բողոքով
Եվրահանձնաժողովը հստակ դիրքորոշում ունի «Հարավային հոսք» գազատարի հարցով, որը կիսում են հանձնաժողովի անդամ երկրները: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին Լյուքսեմբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի անդամ, էներգետիկայի հարցով հանձնակատար Գյունտեր Էտինգերը:
«Տեխնիկական բանակցությունները Ռուսաստանի հետ «Հարավային հոսք» գազատարի հարցով, որոնք մեկնարկել էին ավելի վաղ, դադարեցվել են պարզ պատճառով, քանի որ մեր ռուսաստանյան գործընկերները բողոք են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ կասկածի տալ դնելով եվրոպական ներքին շուկայի օրենսդրության համապատասխանությունը ԱՀԿ-ի կանոններին», - ասել է Էտինգերը ԵՄ Խորհրդի նիստի ավարտին:
«Ինչո՞ւ բանակցել միջպետական համաձայնագրերի շուրջ, ինչո՞ւ համապատասխանեցնել դրանք միության օրենսդրությանը, եթե մյուս կողմից մեր ռուս գործընկերները կասկածի տակ են առնում հենց այդ օրենսդրությունը», - հավելել է վերջինս:










